Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հարբին քաղաքում օրերս մեկնարկել է Սառցե և ձնե քանդակների միջազգային փառատոնը:
The Telegraph-ը գեղեցիկ ֆոտոշարքի տեսքով ներկայացնում է փառատոնին ներկայացված սառցե նմուշները, որոնք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ: Նմուշների վրա աշխատել է շուրջ 7.000 մարդ:
Փառատոնն անցկացվում է արդեն 30-րդ անգամ: Ավանդաբար այն մեկնարկում է հունվարի 5-ին և տևում մեկ ամիս:
«Սառցե աշխարհը» տեսնելու են գալիս զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր անկյուններից: