Վրաստանի մայրաքաղաքում նոր կենդանաբանական այգու նախագիծն արդեն պատրաստ է: Այն կկառուցվի 2016 թվականի գարնանը Թբիլիսիի ջրամբարի մոտ գտնվող տարածքում։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարմանիան։
«Կենդանաբանական այգին կկառուցվի զգալիորեն ավելի մեծ տարածքում: Նախագիծը, որի կոնցեպտն արդեն պատրաստ է, կարիք ունի աշխատանքային սևագրերի պատրաստման: Մեր խնդիրն է, որ կենդանիներն անվտանգության մեջ լինեն: Նախապատրաստական աշխատանքները կսկսվեն այս տարվա աշնանը, իսկ շինարարական գործընթացը՝ հաջորդ տարվա գարնանը»,- ասել է Նարմանիան։