Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ոլորտում ներդրումներ անելու համար լավագույն քաղաք է ճանաչվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը, գրում է Lenta.ru-ն։
Այդ մասին ասվում է Association of Foreign Investors in Real Estate (AFIRE) ընկերության զեկույցում։
Նախորդ տարի ցուցակում առաջին տեղը զբաղեցրել էր Նյու Յորքը, այս տարի ամերիկյան քաղաքը հայտնվել է 2-րդ տեղում։ Թե հատկապես ինչի շնորհիվ է Լոնդոնին հաջողվել առաջ անցնել Նյու Յորքից, զեկույցում չի նշվում։
Բացի Լոնդոնից և Նյու Յորքից, լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Սան Ֆրանցիսկոն, Հյուսթոնը և Լոս Անջելեսը։
Անշարժ գույքի ոլորտում ներդրումների առումով ամենաապահով երկիր է ճանաչվել ԱՄՆ-ն, իսկ երկրորդը՝ Գերմանիան։
2013թ. Լոնդոնը բազմիցս ճանաչվել է եվրոպական առաջատար՝ անշարժ գույքի ոլորտում ներդրումների առումով։ Միևնույն ժամանակ բնակարանների և գրասենյակների արժեքը Լոնդոնում ամենաբարձրներից է աշխարհում և շարունակում է աճել։