Ոստիկանությունը քիչ առաջ Բաղրամյան պողոտայից հեռացրեց աղբամանները։
Բարիկադների դեր տանող աղբամաններն իրար միացնող ժապավենները ոստիկանները կտրեցին, ապա հեռացրեցին պողոտայի մեջտեղից:
Այդ նույն պահին հավաքի մասնակիցները վանկարկում էին՝ «Ոստիկանից չենք վախում», «Մենք ենք տերը մեր երկրի», «Հաղթանակը մերն է», «Ազատ, անկախ Հայաստան», «Ամոթ, ամոթ» և այլն:
Բարիրկադներն ապամոտնաժելուց հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց ներկաներին միասին վերականգնել Բաղրամյանի նախկին տեսքը՝ մաքրել աղբից, ազատել այն. «Վերականգնենք նախկին տեսքը, որը միշտ եղել է մաքուր և գեղեցիկ»: