Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն հանցագործների արտահանձնման մասին Վրաստանի հետ ստորագրված պայմանագիրը չեղյալ կհամարվի։
Ռուսաստանի կառավարությունը որոշել էր միակողմանիորեն դուրս գալ այդ պայմանագրից:
Ազատազրկման դատապարտված անձանց արտահանձնման մասին պայմանագիրը Վրաստանի ու Ռուսաստանի միջև ստորագրվել է 1996 թվականի մարտի 19-ին Մոսկվայում: