Հասարակություն 

Ավստրիալիական երկնքից 100 000 սատկած չղջիկ է ընկել

Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում երկնքից 100 հազար սատկած չղջիկ է ընկել, հայտնում է Huffington Post-ը` նշելով, որ գիտնականները բացատրել են այդ երևույթի պատճառը:

 

Ավստրալիայի հյուսիս-արևելյան այդ նահանգում գրանցված արտասովոր միջադեպի պատճառն ամենայն հավանականությամբ շոգն է եղել:

 

Շրջանում անոմալ շոգեր են: Կենդանիների դեմ բռնության կանխման թագավորական ընկերակցությունը հաստատել է 100 հազար չղջիկների սատկելը` դա անվանելով աղետ նրանց համայնքների համար:

 

Ավստրալիայում այժմ 43 աստիճան և ավելի տաքություն է, իսկ գիտնականներն արձանագրում են, որ հենց այդ ջերմաստիճանի պայմաններում չղջիկների անկում է սկսվում:

 

Տեղացիները դժգոհում են, որ տեղական իշխանություններն անմիջապես չեն հավաքում սատկած կենդանիներին:

Նույն շարքից