ՌԴ քննչական կոմիտեի աշխատակիցները հարցաքննել են Բորիս Նեմցովի սպանության հետ կապ ունեցող Ռուսլան Գերեմեևի տան աշխատակցուհուն։
Այս մասին հաղորդում է Коммерсантъ թերթը։
Տան աշխատակցուհին ճանաչել է Ռուսիկ անունով մարդուն, որին քննիչները սպանության կազմակերպիչն են համարում: Կնոջ խոսքով Ռուսիկ էին անվանում ոչ թե Գերեմեևին, այլ նրա վարորդին՝ Ռուսլան Մուխուդինովին:
Փետրվարի սկզբին նրանց միացել է Անզոր Գուբաշևն ու Թեմիրլան Էսկենխանովը: