Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը հաղորդեց, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողության ժամանակ ձերբակալված ակտիվիստները շուտով ազատ կարձակվեն։
«Նրանք որևէ պատասխանատվության չեն ենթարկվի»,- ասաց Օսիպյանը։
Ներկա պահին Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասն ամբողջությամբ ազատ է որպես բարիկադներ ծառայած աղբամաններից, տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։
Ոստիկանական հատուկ տեխնիկան և իրավապահ մարմինների աշխատողների մեծ մասն արդեն լքել է Բաղրամյան պողոտան։ Ոստիկանական շարասյունը պահպանում է մայթերի երկայնքով շրջափակումը, որպեսզի մարդիկ չմտնեն երթևեկելի մաս։