Հասարակություն 

Պորտուգալիայի անձրևանոցներով «առաստաղը»

analitik.am

Այս ամենը սկսվեց 2012թ. հուլիս ամսին, երբ մի ամբողջ փողոց պատվեց բազմաթիվ գունավոր և ամուր անձրևանոցներով: Պորտուգալիայի Ագեդա քաղաքում ամռան ամիսներին հնարամիտ դիզայներները հետաքրքիր ստվերային լուծում ստեղծեցին քաղաքի գողտրիկ փողոցներից մեկում` հնարավորություն ընձեռելով տեղացիներին ու քաղաքի հյուրերին զբոսնելու անձրևանոցներից կազմված երկնքի տակ: Քաղաքի իշխանություններն էլ իրենց հերթին խոստացան, որ այդ անձրևանոցային ստվերային խաղը կկրկնվի յուրաքանչյուր ամառ:


Անձրևանոցային երկինքը ձգվում է գրեթե ամբողջ փողոցի երկայնքով և աչքի է ընկնում` անձրևանոցների բազմերանգ գույների շնորհիվ:


Տեղացիները ոչ միայն մեծ էսթետիկական հաճույք են ստանում այդ անձրևանոցներով լի փողոցով զբոսնելիս, այլև կարողանում են ստվերի տակ թաքնվել ամռան տապ օրերին: Umbrella Sky անունը կրող անձրևանոցային մտահղացումը կազմակերպվել է Ագեդայի նեղ և ամենահանգիստ փողոցներից մեկում: Բարդ մաթեմատիկական հաշվարկներ և ծանր տեխնիկայի կարիք չի զգացվել. պարզապես տների միջև լարեր են անցկացվել, որոնց ամրացվել են բազմաթիվ անձրևանոցներ:



Նույն շարքից