Գիտություն Հասարակություն 

Հիտլերի Mein Kampf գիրքն առաջատարներից մեկն է ինտերնետ-վաճառքում

analitik.am

Ադոլֆ Հիտլերի սկանդալային Mein Kampf («Իմ պայքարը») գիրքը մեծ պահանջարկ ունի Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի Amazon ինտերնետ-խանութներում, հայտնում է The Daily Telegraph-ը:

 

Ամերիկացի լրագրող Քրիս Ֆարաոնեն բացատրել է, թե այդ հրատարակությունն ինչու է ինտերնետում ավելի լավ վաճառվում, քան դրա տպագիր նմուշները` իրականում:

 

Ըստ նրա` մարդիկ չեն ցանկանում այդ գիրքը հետները տուն բերել, կամ գնել ու դնել իրենց գրադարակներում, էլ չասած` մետրոյում կամ որևէ մեկի ներկայությամբ ընթերցելը: Այն դեպքում, երբ էլեկտրոնային տարբերակը կարելի է հանգիստ կարդալ:

 

Amazon-ը հրաժարվում է հրապարակել այդ գրքի վաճառքի հետ կապված կոնկրետ տվյալներ: 1925 - 1926 թթ երկու հատորանոց գիրքը լույս է տեսել 10 մլն օրինակով և Հիտլերի անձնական եկամտի աղբյուր հանդիսացել: Մասնագետների կարծիքով՝ ժամանակակից հաշվարկներով Mein Kampf-ը Հիտլերին 152 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ է բերել:

Նույն շարքից