Հասարակություն Մշակույթ 

Հայտնի են Brit Awards-ի մրցանակի հավակնորդները

analitik.am

Brit Awards երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչները անվանել են 2014թ. մրցանակի հավակնորդների անունները: Նրանց անունները հրապարակված են մրցանակաբաշխության կայքում: 

2014-ին առավել շատ անվանակարգեր ստացել են Bastille ու Disclosure անգլիական խմբերը, որոնք մրցում են 4 անվանակարգերում: 

Երկու անվանակարգում մրցանակի է առաջադրված նաև Դևիդ Բոունին («Բրիտանացի լավագույն երգիչ» ու «Տարվա բրիտանական ալբոմ») և Arctic Monkeys-ը («Բրիտանական տարվա խումբ» ու «Տարվա բրիտանական ալբոմ») 

Լավագույն միջազգային խումբ» կոչմանը հավակնում են կանադական Arcade Fire խումբը, ֆրանսիական Daft Punk խումբը, աղջիկների Haim եռյակը, Kings Of Leon խումբն ու Macklemore & Ryan Lewis դուետը: 

Brit Awards-ի հաղթողների անունները կհայտարարվեն փետրվարի 19-ին՝ Լոնդոնի O2 Arena-ում:

Նույն շարքից