Հասարակություն 

Հունվարի 11-ը շնորհակալության միջազգային օրն է

Հունվարի 11-ը կարելի է առանց չափազանցությունների անվանել տարվա «ամենահարգալից» տոներից մեկը, քանի որ այսօր «Շնորհակալության միջազգային օրն է» (International Thank You Day): Այս տոնը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից:


Մենք բոլորս լավ գիտենք, որ այն շատ կարևոր բառ է մեր առօրյայում, սակայն շատերս այն ասում են ենթագիտակցորեն: 


Հունվարի 11-ին յուրաքանչյուր ոք պետք է արտաբերի «շնորհակալություն» բառը 100 և ավելի անգամ:


Երախտագիտություն հայտնելու բառերը մոգական նշանակություն ունեն. այն երջանկություն է պարգևում դիմացինին, ուշադրության է արժանանում և դրական էմոցիաներ փոխանցում: 
Հոգեբանները վստահ են, որ շնորհակալությունը «բանավոր գուրգուրանք» է, որն ի վիճակի է հանգստացնել մարդուն: Եվ շատ կարևոր է, որ այն արտաբերվի ի սրտե:
 

Հիշատակվում է, որ «շնորհակալություն» ռուսական բառը ծնվել է XVI դարում «Աստված փրկի»  հաճախ արտաբերվող բառակապակցությունից: Հետաքրքիր է, որ անգլիական Thank you  անալոգի արմատները նույնպես ավելի խորն են հասարակ շնորհակալությունից: Սա խոսում է այն մասին, որ աշխարհում տարբեր լեզուներով արտաբերված «շնորհակալություն»-ները ունեն չափազանց կարևոր նշանակություն ցանկացած ժողովրդի մշակույթի համար: 


Պատահական չէ, որ վաղուց ժողովրդի մեջ գոյություն է ունեցել իմաստուն հավատամք. մի՛արտաբերի «շնորհակալություն» բառը ջղային վիճակում:

Նույն շարքից