«Time» ամսագիրը ներկայացրել է հայտնիների ցուցակը, որոնք հնարավորություն ունեն արժանանալ «Տարվա մարդ 2013» կոչմանը: 42 թեկնածուների շարքում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինիս թեկնածությունը այս մրցույթում հայտնվեց ամերիկացի լրտես Էդուարդ Սնոուդենի շուրջ ստեղծված սկանդալից հետո: Հիշեցնենք, որ Պուտինի որոշմամբ Սնոուդենին քաղաքական ապաստան հատկացրեցին Մոսկվայում: «Time» ամսագրի ներկայացուցիչներ նշել են, որ Պուտինի թեկնածությունը գրանցելիս նաև հաշվի են առել այն հանգամանքը, որ նրա անմիջական մասնակցության շնորհիվ է, որ սիրիական կոնֆլիկտը զերծ է մնաում արտաքին ռազմական միջամտությունից:
Ռեյտինգային ցուցակում Ռուսաստանի նախագահին միայն ութերորդ տեղն է բաժին ընկել` չնայած օրեր առաջ վերջինս չորրորդ հորիզոնականում էր: Առաջին հորիզոնականից չորրորդ հորիզոնական է տեղափոխվել Էդուարդ Սնոուդենը, ով իր տեղը զիջել է սկանդալային կատարումներով հայտնի երգչուհի Մայլի Սայրուսին: Ուշագրավ է, որ այս անվանակարգում շոու-բիզնեսի ներկայացուցիչներն այդքան էլ շատ չեն. մասնակիցները հիմնականում քաղաքական բնագավառից են:
Բարակ Օբաման արդեն երկու անգամ արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսին: Այս տարի նա ևս առաջադրված է: «Տարվա մարդ» անվանակարգի կոչման հավակնորդներից է նաև Բաշար Ալ Ասադը: «Time» ամսագրի կազմակերպած մրցույի համար ընդգրկված թեկնածուների շարքում են նաև ահաբեկիչներ Ջոհարը և Թամերլանը: