Հասարակություն 

Թեմզա գետը դուրս է եկել ափերից. Մեծ Բրիտանիայում ջրհեղեղներ են

Մեծ Բրիտանիայում Թեմզա գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով մի քանի բնակավայրեր Օքսֆորդշիր, Բաքինգեմշիր կոմսություններում և Լոնդոնի արևմուտքում, հայտնում է Корреспондент-ը։

 

Ջրհեղեղներն անակնկալ չէին բնակիչների համար. օդերևութաբանները նախազգուշացրել էին վտանգի մասին մի քանի օր առաջ։ Այդ պատճառով էլ շատերը նախապես պատրաստվել էին՝ տեղափոխել էին թանկարժեք իրերն առավել անվտանգ վայր, պատրաստել էին ավազով պարկեր և նավակներ, որոնք այժմ հաջողությամբ փոխարինում են ավտոմեքենաներին։

 

Թեև հանգստյան օրերին ուժեղ անձրևներ չեն սպասվում, նոր հեղեղումների վտանգ դեռ կա։

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ այցելել է Ուիթնի քաղաք (Օքսֆորդշիր կոմսություն), որտեղից նա ընտրվել է խորհրդարանում և որը նույնպես տուժել է բնական աղետից։

 

Հեղեղումներ են գրանցվել նաև Սոմերսեթ, Դևոն և Կորնուոլ կոմսությունների որոշ քաղաքներում։

Նույն շարքից