Հասարակություն 

Տիեզերքում լուսանկարվել է «Աստծո ձեռքը». NASA

NASA NuSTAR-ը ռենտգենյան ճառագայթների օգնությամբ լուսանկարել է «մեռած» աստղի «աճյունը», որը հիշեցնում է ձեռքի դաստակ, այն անվանել են «Աստծո ձեռք», գրում է ТСН-ն: 

Լուսանկարում ֆիքսվել է նյութ, որն արտազատվել է աստղի պայթյունի ժամանակ: 

Երկնագույնով ցույց է տրված այն, ինչ գրանցել է NuSTAR տիեզերական աստղադիտակը, իսկ կանաչով ու կարմիրով՝ Chandra տիեզերական աստղագնացի ռենտգենյան տվյալները: 

Լուսանկարի վրա երևացող մառախուղը գտնվում է Երկրից 17 հազար լուսային տարի հեռավորության վրա:

Նույն շարքից