Դավիթ Սանասարյանը վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։
Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այցելել է Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներին:
Փաշինյանի խոսքով, Բաղրամյան պողոտան այսօր ցուցարարներից ազատվել է Բաղրամյան 26-ի հրահանգով։ Նա վստահեցրեց, որ ցուցարարները բռնի կերպով են բերման ենթարկվել, ինչն, ըստ նրա, դատապարտելի արարք է։
Հայտնի է, որ Արաբկիրի բաժնում շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել 3 ցուցարարի։