Եկե’ք օգնենք մանկատան փոքրիկներին այնքանով, որքանով որ կարող ենք, նրանք շատ են զգում սիրո, ջերմության ու հոգատարության կաիք:
Դրսից մանկատունը մեծ ու սառն է, իսկ ներսից` հարմարավետ ,լուսավոր ու հյուրընկալ: Երբ մտանք ներս `միանգամից լսվեցին փոքրիկների բարձր ու չարաճճի ձայները: Նրանք այնքան էին ուրախացել մեզ տեսնելով,որ մի կողմ թողնելով իրենց համար շատ կարևոր խաղը`վազեցին ու ամուր գրկեցին մեզ: Այս փոքրիկ խենթուկները `իրենց գժություններով ու չարաճճիություններով, մեր հոգիները լցրեցին ուրախությամբ ու ջերմուրյամբ,սակայն ինչքան էլ որ նրանք երեխայական չարաճճիություններ էին անում`նրանց աչքերում պարզ երևում էր «սպասումը» ,իսկ նրանց վարքագիծն ասում էր «Ես ամենալավն եմ,ինձ տար քո տուն »:
Այս Երեխաները լույս են, ուրախություն ,անմեղություն, սեր, արև , որոնք դեռ շատ բաներ ունեն մեզ ասելու ու այս կյանքից շատ բաներ ունեն վերցնելու: Նրանց մեջ կան շատ տաղանդավոր երեխաներ, նրանց նկարած նկարները նայելով միանգամից հասկանում ես, որ կարող են վառ ու լուսավոր ապագա ունենալ, եթե անհրաժեշտ միջոցներով ապահովված լինեն:
Զրուցեցինք նաև մանկատան աշխատողների հետ,որոնք ասացին,որ 0-3 տարեկան երեխաների համար անհրաժեշտ են տակդիրներ: Պարզ երևում էր, թե դաստիարակները ինչպիսի սիրով ու պատասխանատվությամբ էին մոտենում իրենց աշխատանքին: Ուրեմն, եկե’ք օգնենք այս փոքրիկներին այնքանով, որքանով որ կարող ենք, նրանք շատ են զգում սիրո, ջերմության ու հոգատարության կարիք, չնայած որ դաստիարակները այս ամենը տալիս են նրանց: Չմոռանանք ,որ նրանց լուսավոր օրը մեր ձեռքերում է ու նրանք սպասում են մեզ ամեն օր:
Վարդուհի Երանոսյան