ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել միջուկային վթարի և միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկության փոխանակման մասին օպերատիվ իրազեկման մասին Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի նախագիծը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ կառավարության իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջին։
Միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում երկրների միջև փոխադարձ իրազեկումը, այդ թվում՝ միջուկային արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդունված միջազգային պրակտիկա է: