Հասարակություն 

Էլիտար ռեստորան՝ շների ու կատուների համար

Վերջերս Բեռլինում բացված PETS DELI ռեստորանն առաջարկում է լավագույն կերակուրներ չորքոտանիների համար: 

Հաստատությունը գտնվում է Գրյունեվալդ արվարձանում: Այցելուներին առաջարկվում են բարձրորակ մսից ու ձկից պատրաստված ուտեստներ, ինչպես նաև բանջարեղեն ու ածխաջրածնային հավելումներ: Կենդանիների համար թխվում են անգամ հատուկ կեքսեր: 

Ռեստորանատեր Դանիել Սպանիերը պատմում է, որ նման հաստատություն բացելու միտքը ծագեց այն բանից հետո, երբ իր շան մոտ ալերգիա առաջացավ պատրաստի կերի նկատմամբ, գրում է La Stampa-ն:

Նույն շարքից