ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հուլիսի 9-ին։ Նրանք Մոսկվայում կքննարկեն ԵՏՄ շրջանակներում համագործակցության մասին հարցեր: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքին:
«ՀՀ և ՌԴ վարչապետերի զրույցի շրջանակներում նախատեսվում է քննարկում առևտրա-տնտեսական համագործակցության երկկողմ հարաբերությունների և ԵՏՄ-ին ինտեգրացիոն համագործակցության հետ կապված ակտուալ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: