Հասարակություն 

Ուսանողները՝ դպրոցում

Մինչև 2014 թ. մայիս ամիսը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը իրականացնելու են «Ուսանողները՝ դպրոցում» ծրագիրը։
 

 

Ապագա տնտեսագետները փորձում են անմիջական մասնակիցը լինել աշակերտների կրթման և դաստիարակման գործում՝ տնտեսագիտական ուղղվածության բաց դասեր անցկացնելով դպրոցներում։
 
Երկարաժամկետ այս ծրագիրն իրականացվում է ավագ դպրոցի աշակերտների շրջանակներում՝ նրանց ծանոթացնելով տնտեսագիտության հիմունքներին։ Ուսանողները կլինեն ՀՀ մարզերի բոլոր ավագ դպրոցներում, կրթօջախներին կտրամադրեն տնտեսագիտական գրականություն։ Այսպիսով նաև կամրապնդվի դպրոց-բուհ կապը, համագործակցություն կսահմանվի աշակերտական խորհուրդների հետ։
 
Դպրոցներում դասավանդում են տնտեսագիտական համալսարանի շուրջ 40 ուսանողներ, ովքեր ուսման առաջամարտիկներ են և անցել են ընտրության հատուկ փուլեր։


Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Նույն շարքից