Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ է արձակվել, ձերբակալվածներ չկան, քրեական գործ չի հարուցվել ոչ մի ցուցարարի դեմ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Մասնավորապես նա ասաց. «Բողոքներ կան, որ բերման ենթարկելու ժամանակ որոշ ցուցարարներ բռնության են ենթարկվել, մենք ուսումնասիրում ենք:
Մեր ներկայությունն այնտեղ նրա համար էր, որ պրովոկատորների ու սադրիչների բոլոր գործողությունները կանխարգելեինք եւ նման ոչ մի բան չլիներ: Մեր աշխատակիցները հրահանգված էին ուժ չգործադրել»,- ասաց նա: