Երևանի քաղաքապետարանը Երևան քաղաքի բոլոր գրախանութներին, հրատարակչություններին, գրադարաններին, ինչպես նաև բոլոր գրքասերներին ս/թ հուլիսի 10-ին և 11-ին ժամը 11:00-18:00 հրավիրում է Մաշտոցի պողոտային հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակ՝ մասնակցելու գրքերի բացօթյա երկրորդ ցուցահանդես-վաճառքին, որն այս տարի անցկացվում է «Ընթերցող Երևան» խորագրով:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Միջոցառումն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում։
Մանրամասների համար կարելի է զանգահարել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով: