Էշթոն Քաթչեր և Միլա Կունիս այս հանգստյան օրերին հոլիվուդյան զույգը օրինականացրել է իր հարաբերությունը:
«Մենք դա արեցինք»,- People-ին հայտնել է Էշթոնը Քաթչերը:
Նշենք, որ անցած տարվա հոկտեմբերին զույգն աղջիկ է ունեցել՝ Ուայաթ Իզաբելը: Իսկ մի քանի օր առաջ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ նա կրկին հղի է:
Որոշ պարբերականների կարծիքով, աստղային զույգը հենց այդ պատճառով է որոշել օրինականացնել իրենց կապը:

