Հասարակություն 

Գողացել են աշխարհի ամենափոքր հարսնամատիկը

Լոնդոնի Քյու թագավորական բուսաբանական այգիներից գողացել են աշխարհի ամենափոքր հարսնամատիկը (Nymphaea thermarum)` ջրաշուշանի տեսակ, որը նաև աշխարհի ամենաբացառիկ բույսերից է համարվում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Սքոթլենդ Յարդից հստակեցրել են, որ Ուելսի իշխանուհու անունը կրող այգուց գողությունը կատարվել է հունվարի 9-ին՝ տեղի ժամանակով 8:30 - 14:55 ընթացքում: Անհայտ անձինք կարողացել են հարսնամատիկը վերցնել լճակից, որտեղ աճում էր: Առայժմ ոստիկանությանը չի հաջողվել գտնել չարագործների հետքը:

 

Այս բույսն ունի 1 սմ տրամագիծ, առաջին նմուշները հայտնաբերվել են 1957-ին, Ռուանդայում: Այժմ այդ բույսը չի հանդիպում վայրի բնության մեջ: Երկու տարի առաջ լրիվ անհետացել է, և այժմ կարելի է տեսնել միայն մի քանի այգիներում:

 

Լոնդոնյան այգում նշել են, որ նման խնդիր կա հասարակության համար բաց բոլոր այգիներում, որոնցից մարդիկ բույսեր են գողանում, մանավանդ, որ աշխարհում գործում է բույսերի ընդհատակյա շուկա:

Նույն շարքից