Հասարակություն 

Ադրբեջանում արգելափակել են Skype-ով խոսակցությունները

Ադրբեջանում արգելափակել են Skype-ով խոսակցությունները, գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով ադրբեջանական որոշ լրատվամիջոցների: Հաղորդվում է նաև, որ օրեր առաջ էլ Ադրբեջանում արգելափակել էին WhatsApp-ը:

Չնայած զանգերն արգելափակված են` Skype-ով հաղորդագրություններ գրել կարելի: Համաձայն տեղեկության, մոտակա օրերին այն կարգելափակվի ամբողջ երկրում:

Haqqin.az-ի հաղորդմամբ, Skype-ով խոսակցություններն արգելափակել են Ադրբեջանի Հատուկ պետական պահպանության ծառայության մասնագետները: Իսկ դրդապատճառների մասին առայժմ չեն հաղորդվում:

Նույն շարքից