Առողջապահություն Հասարակություն Գիտություն 

Այսօրվա խորհուրդը` համբուրվեք սիրով

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Համբույրի միջազգային օրը:
Համբույրը հայտնի է դեռ հին ժամանակներից: Համբույրի ծագումը կապված է մ.թ.ա. 3000 թվ.-ի հետ, երբ մարդիկ, խոնարհվելով աստվածներին, համբույրներ էին ուղարկում նրանց: Այդպիսով՝ համբույրը ծնվեց որպես աստվածային գործողություն:
Համբույրը բժշկական տեսակետից շատ օգտակար մի բան է: Այն բարդ քիմիական միակցությունների  մի ամբողջ փունջ է: Վերջին բժշկական հետազոտություններն ապացուցել են, որ երկարատև, կրքոտ համբույրն այնքան շատ է բարձրացնում մարդու արյունահոսության և հորմոնների մակարդակը, որ կարող է երկարացնել մարդու կյանքը գրեթե 1 րոպեով:
Մարդիկ համբուրվում են այնքան երկար վաղուց, որ այն դարձել է քաղաքակրթության անբաժանելի մասը, և դրա զարգացմանը նպաստել են աշխարհի բոլոր ժողովուրդները:  Մարդկության 90  տոկոսը համբուրվում է շուրթից շուրթ: Որոշ ժողովուրդներ դա ուղեկցում են քթի շարժումով:
Մի քանի փաստ համբույրի մասին.

Շուրթերը 100-ավոր անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը:

Համաձայն հարցումների՝ աշխարհի ամենակրքոտ համբույրը կինեմատոգրաֆում արձանագրվել է Վիվիեն Լիի և Քլարկ Գեյբլի միջև  «Քամուց քշվածները» ֆիլմում:

Ֆրանսիայում ֆրանսիական համբույրը անվանվում է «Հոգիների համբույր»: 

Հին Բաբելոնում եթե կնոջը տեսնում էին համբուրվելուց, ապա նրան սպառնում էր ականջահատում, իսկ տղամարդը կարող էր կորցնել վերին շուրթը, իսկ Նեապոլում հրապարակային համբուրվելու դեպքում սպառնում էր մահապատիժ:

Կենդանիները նույնպես համբուրվել գիտեն: Շրթունքներով համբուրվել գիտեն շները, ձիերը և կապիկները: Ի դեպ շիմպանզեների համբույրի տեխնիկան գրեթե ամբողջությամբ համընկնում է մարդկանց տեխնիկայի հետ: Ձկները կաթնասուններից հետ չեն ընկնում: Կան ձկներ, որոնց համբույրը կարող է տևել ավելի քան 25 րոպե:

Կամասուտրան սովորեցնում է համբուրվել: Սիրո մասին հին հնդկական գիրքն ավելի շատ հայտնի է որպես սեքսուալ դիրքերի մասին ուղեցույց, սակայն առաջին հերթին այս գրքի մի ամբողջ գլուխ նվիրված է համբույրներին:

Նույն շարքից