«Կասպերսկիի լաբորատորիայի» փորձագետների համոզմամբ՝ ինտերնետը, իր ժամանակակից տեսքով, կարող է անհետանալ արդեն 2014-ին:
Մասնագետների խոսքով՝ դրան փոխարինելու կգան սահմանափակ հասանելիության տարածաշրջանային ցանցերը: Դա կապված է վերջին ժամանականերում հաճախակի բնույթ կրող զանգվածային կիբերհարձակումների հետ: Այս մասին հաղորդում է «Նովայա գազետան»:
Վերլուծաբանները հաղորդում են, որ կազմակերպությունների 91 տոկոսը 2013-ին ենթարկվել է հաքերային հարձակումների: Ավելացել են նաեւ սերվերների ու ծրագրերի քանակը, որոնք թույլ են տալիս կոդավորել տվյալները, բարձրացնել ինֆորմացիայի անվտանգությունը: