ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ կայքը, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հայկ Մակարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,– ասվում է ԼՂՀ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում: