Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության եւ սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 46 դեպքից բացահայտվել է 43-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը:

Բացահայտվել է գողության` 9, խարդախության եւ զենք-զինամթերքի առգրավման` 2-ական, յուրացման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության, ապօրինի ծառահատման եւ որսագողության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3,  խարդախության` 2, սպանության եւ գողության  1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից