Հասարակություն 

Նստացույցի համակարգող անդամները կգիշերեն Ազատության հրապարակում

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած նստացույցի համակարգող անդամները կգիշերեն Ազատության հրապարակում: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ազատության հրապարակում ասաց նստացույցի համակարգող Նարեկ Այվազյանը:

«Մենք  այստեղ կգիշերենք, առաջարկում եմ, որ նաև հինգշաբթի Ազատության հրապարակում հավաքվենք և խաղաղ միջոցառում անցկացնենք»,-ասաց նա:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նարեկ Այվազյանի հայտարարությունից հետո ասաց, որ հինգշաբթի թույլ չեն տա երթ անցկացնել, քանի որ, ըստ օրենքի, նրանք պարտավոր են երթի անցկացման օրից 7 օր առաջ իրազեկել լիազոր մարմնին:

Նույն շարքից