Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը Հունաստանին առաջարկել է անդամակցել ԲՐԻՔՍ-ին

Russia Today-ը հայտնում է, որ Հունաստանը կարող է դառնալ «ԲՐԻՔՍ»-ի` Ռուսաստան - Հնդկաստան - Բրազիլիա - Չինաստան - Հարավային Աֆրիկայի Հանրապետության դաշինքի անդամ:

Ռուսաստանը ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում Հունաստանը կարող է ԲՐԻՔՍ-ի անդամ դառնալ:

Ըստ այդմ` Աթենքը կարող է անդամակցել դաշինքին, եթե կարողանա արագ աճող տնտեսություն դառնալ: Համապաստախան հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Առևտրա - արդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը: Նա նաև ԲՐԻՔՍ-ի Գործնական խորհրդի ռուսաստանյան մասի նախագահն է:

Նա կանխատեսում է արել, թե Հունաստանն էլ արագ կդառնա աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից, և Հարավային Աֆրիկայի Հանրապետության պես կկարողանա միանալ կառույցին:

 

Նույն շարքից