Հասարակություն 

Տոներն անցան, բայց աղբը մնաց

Տոներն անցան, սակայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Ճառագայթային Բ շենքում տոներից մնացած աղբը դեռ չի մաքրվել, ասեմ ավելին, այն ամեն օր գնալով շատանում ու կուտակվում է :  Շենքի աղբատար խողովակը տոներից մինչև հիմա չի մաքրվել և բնակիչները ստիպված են լինում ամեն օր աղբը դնել շենքի միջանցքներում կամ էլ, հնարավորության դեպքում, տանել դուրս: Այս հանգամանքը նպաստում է, որպեսզի շենքում տիրի ոչ սանիտարական իրավիճակ, որն էլ նպաստի  առնետների հայտնվելուն:

Բոլորիս էլ հայտնի է՝   Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնական նպատակները ուղղված  են մարդու առողջության և շրջակա միջվայրի վրա աղբի բացասական ներգործության նվազեցմանը: Իսկ թե ինչքանո՞վ են Հայաստանում բնակչության համար ապահոված էկոլոգիապես անվտանգ պայմաններ, մնում է դատել տեսածից:

 

 Ես լինելով այդ շենքի բնակիչ՝  խնդրում եմ համապատասխան մարմիններին ուշադրություն դարձնել և հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծել այս խնդիրը:

 

Վարդուհի Երանոսյան

Նույն շարքից