Ինչպես գրում է Financial Post պարբերականը, Եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հանգամանքը կնպաստի նրա մերձեցմանը Ռուսաստանին ու կխոչընդոտի ՆԱՏՕ-ի ընդլայմանն Արեւելյան Եվրոպայում:
Այս մասին հայտնել է քաղաքական վերլուծաբան Լոուրենս Սոլոմոնը, նշելով, որ Ռուսաստանի ու Հունաստանի մերձեցումը կհանգեցնի Եվրոպայի մտահոգությունը ու կսթափեցնի որոշ երկրների:
Վերլուծաբանի կարծիքով Ռուսաստանի ու Հունաստանի մերձեցման համար կան մի շարք նպասող գործոններ: Ռուսաստանի ակտիվ միջամտության շնորհիվ հույներին հաջողվեց թոթափել Օսմանյան Թուրքիայի բազմադարյան լուծը, բացի այդ, երբ աշխարհի մեծ մասը չարախնդում էր Հունաստանի անհաջողությունների համար, Ռուսաստանը երբեք անհարգալից վերաբերմունք չցուցաբերեց հույների նկատմամբ:
Միաժամանակ Հույների մեծ մասը Ռուսաստանին համարում է իր դարավոր բարեկամն ու երբեք չի մոռանում ռուս ժողովրդի ցուցաբերած օժանդակությունը երկրի համար դժվարին ժամանակաշրջանում:
Վերլուծաբանի խոսքերով, Հունաստանը լքելով եվրագոտին կարող է դուրս գալ նաեւ ԵՄ-ի կազմից, ինչից հետո Աթենին անհրաժեշտ կլինի ի դեմս Ռուսաստանի ձեռք բերել ռազմավարական դաշնակցի Թուրքիային դիմագրավելու համար:
Իսկ Երբ Ռուսաստանը զորքեր տեղակայի Հունաստանին, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի հրաժարվել իր ագրեսիվ ձգտումներից: