Ինչպես հաղորդում է Sputnik հեռուստաընկերությունը, Փարիզն ու Բեռլինը պետք է զարգացնեն քաղաքական սերտ հարաբերությունները Մոսկվայի հետ ու որոշակի ճնշում գործադրեն Ուկրաինայի նկատմամբ՝ ստիպելով վերջինիս իրագործել մինսկյան համաձայնագրությունները:
Նման կարծիք են հայտնել ֆրանսիացի վերլուծաբաններ Պասկալ Լորոն ու Առնո Դյուբենան:
Նրանց համոզմամբ՝ տնտեսական ճգնաժամը չեր կարող անմաս մնալ Եվրոպական երկրներից, ուստի Գերմանիան ու Ֆրանսիան պետք է առանցքային դեր կատարեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Նրանց կարծիքով Ֆրանսիան ու Գերմանիան առաջին հերթին պետք է աշխատեն մյուս եվրոպական երկրների հետ՝ Ուկրաինային հարցում միասնական դիրքորոշման ձեւավորման համար, բացի այդ վեսկսել դիվանագիտական ու քաղաքական երկխոսությունը Մոսկվայի հետ, պայքարեն Ուկրաինային զենք տրամադրելու հակված երկրների որոշման դեմ, հասնել Մոսկվայի ու Վարշավայի հարաբերությունների կարգավորմանը:
Վերլուծաբանները քննադատել են նաեւ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների իրողությունը, որը մեծ վնաս է հասցնում նաեւ Եվրոպական երկրներին: