Հասարակություն Մշակույթ 

Սիրուշոն կմասնակցի «World Music Awards» հեղինակավոր մրցանակաբաշխությանը

analitik.am

Ապրիլին տեղի կունենա հեղինակավոր ամենամյա Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ «World Music Awards»,  որին մասնակցում են աշխարհի լավագույն դերասանները` բոլոր աշխարհամասերից: Այս մասին տեղեկանում ենք Սիրուշոյի ֆեյսբուքի էջից: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է ներգրավված այս համաշխարհային մրցանակաբաշխությանը:


Այն, որ Սիրուշոն Հայաստանում ամենահայտնի ու քննարկվող երգչուհիներից է,  անքննելի է: Արտասահմանյան շոու բիզնեսում հստակ քայլեր անող և տարին տարվա վրա իր դիրքերն այնտեղ ամրապնդող երգչուհին առաջինը կլինի Հայաստանից, ով կմասնակցի երաժշտական միջազգային այդ ամենահայտնի մրցանակաբաշխություններից մեկին:


Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգերում.


Լավագույն երգչուհի


Լավագույն երգ (PreGomesh)


Լավագույն տեսահոլովակ (PreGomesh): 


Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում երաժշտական հեղինակավոր այդ մրցանակաբաշխությանը մասնակցելու կապակցությամբ գրել է. «Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեզ համար արդեն մեծ նվաճում է:


Ցանկացողները մեր մասնակցի օգտին կարող են քվեարկել «World Music Awards»-ի պաշտոնական կայքում:

Նույն շարքից