Հասարակություն Մշակույթ 

«Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում». եզրափակիչ միջոցառումները

analitik.am
«Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքի վերջին համերգը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում` հունվարի 16-ին: Ելույթ ունեցան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ջութակահար Ագատա Շիմչևսկան, ալտահար Ռոբերտ Կաբառան, դիրիժորներ Էդվարդ Թոփչյանը և Քշիշտոֆ Պենդերեցկին: Համերգային ծրագրում կներկայացվեն կոմպոզիտորի գործերից. «Սիմֆոնիա թիվ 2», «DE NATURA SONORIS թիվ 3», «CONCERTO DOPPIO» ջութակի և ալտի համար:
 

 

Հիշեցնենք, որ «Պենդերեցկու օրերը Հայաստանում» միջոցառումները մեկնարկել են հունվարի 13-ին: Նշենք, որ միջոցառումներն անցկացվում են «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում: Հենց այս շարքով էլ մեկնարկեղ փառատոնի հոբելյանական՝ 15-րդ համերգաշրջանը:
 
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը հայտնեց, որ «Պենդերեցկու օրերը Հայաստանում» միջոցառումները կեզրափակվեն հունվարի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում Քշիշտոֆ Պենդերեցկու կյանքի և գործունեության մասին պատմող «Լաբիրինթոսի արահետներով» ֆիլմի ցուցադրությամբ: 
 
Գերմանալեզու ֆիլմը, ըստ նրա, առաջին անգամ է ցուցադրվելու Հայաստանում, ամբողջական պատկերացում է տալիս աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքի, ստեղծագործական գործության մասին:

Նույն շարքից