2015/07/07 10:15 Սպորտ գլխավոր Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը ոսկե մեդալ է նվաճել. Ունիվերսիադա Հարավկորեական Կվանջուում շարունակվում է ամառային Ունիվերսիադան: Այսօր Հայաստանը ստուգատեսում առաջին մեդալն է նվաճել: Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում լավագույն արդյունքն է ցույց տվել՝ արժանանալով ոսկե մեդալի: