Տեղական ինքնակառավարման արդյունավետությունը առաջին հերթին որոշվում է ՏԻՄ-երի և հասարակության հետ ունեցած կապերի բնույթով: Այդ կապերի նպատակն է առավելագույքնս ապահովել համայնքի բնակչության մասնակցությունը համայնքային խնդիրների լուծմանը: Համայքնային նշանակության խնդիրների լուծման համար անհրաժեշտ է կարծիքների բազմազանություն, որը կարող է տանել համայնքային նշանակության խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: ՀՀ Սահմանադրությունում նշվում է. «ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությանբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Այս հոդվածը վկայում է այն մասին, որ համայնքի առջև ծառացած որևէ լուրջ խնդիր չի կարող լուծվել առանց համայնքի բնակիչների մասնակցության:
ՏԻՄ-հասարակություն փոխադարձ կապը կարևոր է թե’ համայնքի բնակիչների և թե’ ՏԻՄ-երի համար: Համայնքի բնակիչների համար կարևոր է այնքանով, որ նրանք անհրաժեշտության դեպքում դիմում են ՏԻՄ-երին տարբեր հարցերով ու խնդիրներով, դիմումներով, բողոքներով, առաջարկներով: ՏԻՄ-երը դիմում են բնակիչներին իրենց կողմից կատարված աշխատանքները ներկայացնելու, բյուջեի ծախսերը եկամուտները ներկայացնելու, հանրային լսումներ անցկացնելու և դրանց միջոցով համայքնային նշանության խնդիրներ բացահայտելու համար:
ՏԻՄ- համայնքի բնակիչներ կապի կարևորագույն ձևերից մեկը ընտրություններն են: Ընտրությունները վկայում են ժողովրդավարական պետության և քաղաքացիական հասարակության առկայության մասին: Համայնքի ղեկավարը և ավագանին դեռևս նախքան ընտրվելը հանդիպումներ են կազմակերպում համայնքի բնակիչների հետ` ներկայացնելով իրենց ծրագրերը, առկա խնդիրների լուծման իրենց տարբերակները: Հետագայում արդեն ընտրություններց հետո այս կապը պահպանվում է թե’ համայնքի ղեկավաիր հետ և թե’ ավագանու անդամների հետ, հակառակ դեպքում դա կդիտվի որպես ՏԻՄ օրենքների խախտում: Կխախտվի ՏԻՄ օրենքի` համայնքային անդամների առջև հաշվետու լինելու և ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնության և թափանցիկության սկզբունքները: Մյուս կողմից այս կապը պահպանվում է այն պարզ պատճառով, որ ՏԻՄ-երը ընտրվում են 4 տարի ժամկետով, և եթե համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամը ցանականում է վերընտրվել, ապա նա անխուսափելիորեն կպահի այդ կապը: Սակայն միայն կապը պահպանելը դեռևս բավարար չէ խոսել ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության մասին: Անհրաժեշտ է, որ համապատասխան լուծումներ տրվեն բնակիչների կողմից ներկայացված խնդիրներին:
Մասնակցային կառավարումը կարևոր գործընթաց է տեղական ինքնակառավարման ոլորտում, քանի որ հասարակության հետ ունեցած կապերի միջոցով են բացահայտվում համայնքում առկա խնդիրները և մշակվում լուծման համապատասխան տարբերակներ:
Թինա Ղազարյան