Հասարակություն 

Ավտոճանապարհները մաքրվում են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

 

Կոտայքի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

 

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից