Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի հիվանդանոցում այսօր՝ ժամը 08:00-ի սահմաններում, մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Այս մասին Analitik.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը:
Վերջինս նշեց, որ դեռ վաղ է խոսել զինվորի մահվան պատճառների մասին, քանի որ այս պահին ծառայության աշխատակիցները հիվանդանոցում են և կատարում են քննություն: «Մանրամասներ կասենք այսօր, ժամը 14:00-ից հետո»,- ասաց նա: