Գործարկվել է դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգը
11:56Զինվորի ինքնասպանության գործով ծառայողական քննությունն ավարտվել է. պատասխանատվության կենթարկվի 5 սպա
- 11:51 Չենք պատրաստվում աղմուկ բարձրացնել, բայց Ռիբերին ավելիին էր արժանի. Զիդան
11:47Դևիդ Քեմերոնը առաջարկում է խնայողություն անել՝ ներգաղթյալների համար սոցիալական բրոշյուրներ չտպագրելով
11:42Գործարկվել է դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգը
- 11:38 Մոուրինյոն գերազանցել է Ֆերգյուսոնին և Պրեմիեր Լիգայի նոր ռեկորդ սահմանել
- 11:33Վրաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
11:29Վաղարշապատի հիվանդանոցում ժամկետային զինծառայող է մահացել
- 11:24ՀԱՀ-ում գործադուլի հետևանքով կարող է փակվել պլատինի հանքերի մեծ մասը
- 11:21 Մարկո Ռոյսը` «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին
- 11:16Իսրայելում կիրականացնեն պաղեստինցի գրոհայինների աճյունների արտաշիրիմում՝ հարազատներին փոխանցելու համար
- 11:12Սիրիայում պոլիոմելիտի դեմ պատվաստվել է ավելի քան 2 միլիոն երեխա
- 11:07 Մյուլլերի տրանսֆերը վաճառքի չի հանվի. Հյոնես
11:05ԱՄՆ-ում այսօր նշում են Մարտին Լյութեր Քինգի ծննդյան 85-ամյակը
11:00ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմի վիճարկումը նվաստացուցիչ կլինի երկրի համար
10:58Թուրքական տանդեմում կարող է տեղի չունենալ «փոխատեղում»՝ Էրդողանը կարող է չառաջադրվել նախագահի պաշտոնում. Kommersant
- 10:53 Պետր Չեխի դրիբլինգը և Մոուրինյոյի արձագանքը
10:49ՁԻԱՀ-ով վարակված ասեղների մասին լուրը ապատեղեկատվություն էր. «Մենք» շարժում
- 10:44Սիրիան պատերազմի հետևանքով կրել է շուրջ 21.6 միլիարդ դոլարի վնաս
10:41Արևի տակ մնալը կարող է իջեցնել արյան ճնշումը. գիտնականներ
10:37Արմեն Աշոտյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաժողովին
- 10:32 Բախտը չժպտաց «Բարսելոնա»-ին. Մարտինո
10:30Դիվերսիոն հարձակումներ ԼՂՀ ՊԲ հենակետերի վրա. զոհվել է հայ զինծառայող
- 10:26Եթե որդի ունենայի, թույլ չէի տա նրան խաղալ ամերիկյան ֆուտբոլ. Օբամա
10:21Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ
10:18Գիտնականները հայտնաբերել են հիշողության կորուստ առաջացնող սպիտակուց
10:13Չինաստանի ՀՆԱ-ն 4-րդ եռամսյակում աճել է 7.7%-ով
- 10:09 «Չելսի»-ն արժանի էր հաղթանակի. Մոուրինյո
10:042013թ. Չինաստանի բնակչությունը ավելացել է շուրջ 7 միլիոնով
10:00Ի՞նչ է կատարվում դիաբետիկներին պետպատվերով տրվող դեղերի շուրջ
09:57Գիտնականները պարզել են սրտի առիթմիայի բնույթը և մեխանիզմները
09:52Fiat-ն այսօր ավարտին կհասցնի Chrysler-ի գնման գործարքը
09:45 Ամերիկյան համալսարանը հատուկ պաշտոն է ստեղծել Սաակաշվիլիի համար
- 09:39 Կկատարելագործեմ խաղս` բոլոր առումներով. Մխիթարյան
09:36Սնոուդենն աշխատել է ռուսական հետախուզությունում՝ ենթադրում են կոնգրեսականները. NYT
09:31 Ամերիկացի գիտնականները ապակոդավորել են մահացու վտանգավոր արյունածուծ որդերի ԴՆԹ-ն
09:30ՌԴ-ն և Մաքսային միության տապալումը, ՀՀ սահմանափակված դիվանագիտությունն ու իրանական համաձայնությունը. Արա Պապյանի դիտարկումները
- 09:23 Ջրհեղեղ՝ Ֆրանսիայում. կան զոհեր
09:18 Nintendo-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 11%-ով
- 09:14Բարաք Օբամայի կարծիքով՝ որոշ ամերիկացիներ իրեն չեն սիրում մաշկի գույնի պատճառով
- 09:09Ճապոնական Նագոյի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ԱՄՆ ավիաբազան այնտեղ տեղափոխելու հակառակորդը
- 09:05Արգենտինայում պիրանիաների հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ
09:00Շոուն ավարտվեց, պահակությունը շարունակվում է
- 08:51ԱՄՆ-ն այսօր աշխարհում Վրաստանից ավելի լավ գործընկեր չունի. սենատոր
- 08:44Այսօր Իրանի ու «վեցյակի» ձեռք բերած ժնևյան պայմանավորվածությունները մտնում են ուժի մեջ
- 08:36Մարիխուանան ալկոհոլից ավելի վնասակար չէ. Օբամա
08:27 Սոչիի Օլիմպիադան կլինի ամենաթանկը Խաղերի ողջ պատմության մեջ
- 08:19Իրանը պետք է ընդունի ժնևյան առաջին համաժողովի կոմյունիկեն՝ պնդում է ԱՄՆ-ը
- 08:12 Եգիպտոսում բեռնատարը բախվել է ավտոբուսին. կա 19 զոհ
08:06ԱՄՆ-ը Ուկրաինայի իշխանությանը կոչ է արել դուրս բերել հատուկ նշանակության ջոկատները՝ սպառնալով պատժամիջոցներով
- 08:01Սիրիայի ազգային կոալիցիան հրաժարվում է մասնակցել «Ժնև-2»-ին՝ Իրանին հրավիրելու պատճառով
Հունվարի 18-ին տեղի է ունեցել դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները:
Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ նպատակը հանրությանը արժանահավատ տեղեկատվության տրամադրումն է:
«Համակարգը նպատակ ունի ոչ թե խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու արժանահավատ տեղեկատվության տրամադրել ուսումնական հաստատությունների հաջողությունների ու անհաջողությունների, ձեռքբերումների ու թերացումների մասին: Տարիներ առաջ, երբ խոսք էր գնում ուսումնական հաստատությունների վարկանիշավորման մասին և շեշտվում էր, որ որակը պետք է չափագրվի օբյեկտիվ չափանիշներով, քչերն էին հավատում, որ մենք կարող ենք դառնալ աշխարհի այն երկրներից մեկը, որը կունենա ազգային վարկանիշավորման համակարգ: Խնդիրը, որ դրել ենք մեր առջև` կրթության որակի հետևողական բարձրացումն է՝ մրցակցային օբյեկտիվ միջավայրի ստեղծմամբ:
Փորձելու ենք լուծել նաև ախտորոշման խնդիրը. պետք է հասկանալ, թե հանրակրթական համակարգում որ օղակներն են թույլ, որ ուղղություններն են վտանգված, որոնք ունեն այս կամ այն չափանիշով լրացուցիչ աջակցման կարիք: Ինչու ոչ, խրախուսելով դրական արդյուքներ ունեցողներին, սահմանել առաջնահերթություններ դժվարություններ ունեցող ուսումնական հաստատությունների հանդեպ, որպեսզի բարելավվեն նաև նրանց ցուցանիշները»,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդծելով, որ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի ներդրումը փորձնական փուլից թևակոխում է կայուն գործածության փուլ:
Նախարարի խոսքով անաչառ և մասնագիտացված գնահատականները կարող են առողջ քննադատություն ապահովել, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ազգային վարկանիշավորման համակարգը փորձնականից վերածել կայուն և արժանահավատ մեթոդաբանության, որն առավել հարմարեցված կլինի Հայաստանի կրթական համակարգի ավանդույթներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը ներկայացրել է դպրոցների վարկանիշավորման համակարգի գործառնության մեթոդաբանությունը՝ նշելով, որ այն համակարգը մշակման հիմքում միջազգային փորձն է հաշվի առնվել:
«Դպրոցների համեմատության օբյեկտիվությունն ապահովելու համար դպրոցները խմբավորվել են. ըստ կազմակերպաիրավական ձևի՝ պետական և ոչ պետական, ըստ աշխարհագրական դիրքի ՝քաղաքային և գյուղական, ըստ կրթական ծրագրի աստիճանի՝ հիմնական հանրակրթական և ավագ, ըստ սովորողների թվի՝ մեծ, միջին և փոքր: Բացառությամբ տարրական և հատուկ դպրոցների, ըստ մշակված հարցաթերթերի, ՀՀ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատություներից հավաքագրվել է անհրաժեշտ տեղեկատվությունը»,- նշել է Կարինե Հարությունյանը և հավելել, որ տվյալների մուտքագրումից հետո ըստ տարբեր չափանիշների համակարգն ինքն է որոշում լավագույն կրթական հաստությունը:
Նախարարի տեղակալի խոսքով` վարկանիշավորման համակարգն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, քանի որ դպրոցների վարկանիշավորման և ցուցանիշների հրապարակման արդյունքում, ինչպես ցույց է տալիս փորձը, որոշակի բևեռացվածություն է առաջացնում, ինչից պետք է խուսափել:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է համակարգի փորձնական տվյալները. «Մեկ ամսվա ընթացքում հավաքվել է ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվությունը ու կազմվել վարկանիշները` հինգ տասնյակին մոտ ցուցանիշների հիման վրա: Վարկանիշավորման համակարգը ներկայացված է առանձին ինտերնետային կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն ցանկացած ցուցանիշով ստանալ դպրոցների վարկանիշավորման իրենց նախընտրած սանդղակը:
schoolrate.armedu.am կայքն արդեն հասանելի կլինի հունվարի 20-ից: Կայքում տեղակայված է դպրոցների ընդհանուր վարկանիշը, գործում են "Աշակերտների ուսումնառություն», «Ուսուցիչներ», «Դպրոցի ակտիվություն», «Կառավարման արդյունավետություն» բաժինները: Հնարավոր է դպրոցների վարկանիշավորումը ստանալ` ըստ մեկ չափանիշի` ընտրելով 49 ցուցանիշներից յուրաքանչյուրը»,- տեղեկացրել է Ա. Պողոսյանը:
Վարկանշավորման համակարգը առաջին անգամ փորձարկվել է 2013թ-ին , որի արդյունքում իրականացվել են մի շարք փոփոխություններ մեթոդաբանության մեջ: Ծրագիրը դեռևս փորձնական է, փոխությունները կշարունակվեն՝ նպատակ ունենալով ձևավորել դպրոցների դասակարգման և վարկանիշավորման հուսալի, համարժեք չափանիշների և գնահատելի ցուցանիշների համախումբ: