Հայաստան Հասարակություն 

Բողոքող երիտասարդի բերանի կարերը քանդել են

Ազատության հրապարակում, որպես բողոքի նշան, բերանը կարած երիտասարդին «Շտապօգնության» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ նրա բերանի կարերը քանդել են:

Հովհաննես Կարապետյանը Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման դեմ պայքարող երիտասարդներից է: Նա այդ ծայրահեղ քայլին դիմել էր բողոքի ձայնը լսելի դարձնելու համար, և անսալով ընկերների հորդորին, համաձայնել էր, որ բժիշկները քանդեին բերանի կարերը:

Նույն շարքից