Ճապոնիայում մահացել է երկրի ամենատարեց տղամարդը` 112-ամյա Սակարի Մոմոյին։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Նրա մահվան պատճառը եղել է քրոնիկ երիկամային անբավարարությունը:
1903թ. փետրվարի 5-ին լույս աշխարհ եկած տղամարդու անունը 2014-ին պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։