Հայաստանում ռուսական ռազմաբազայում այսօր անսպասելի ստուգում է սկսվել: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Հանձնաժողովը կստուգի Էրեբունիի ավիացիոն զորամասի հերթապահ ուժերի և Գյումրիում ռազմաբազայի մարտական պատրաստվածությունը։
Տագնապով բարձրացված ստորաբաժանումների գործողություններին կհետևեն տեսախցիկներով՝ «Наводчик-2» համալիրի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: