Հասարակություն 

Ջոն Քենեդին այս օրն ընտրվեց ԱՄՆ-ի 35-րդ նախագահ

Հայտնի քաղաքական գործիչ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ծնվել է 1917 թ.-ի մայիսի 29-ին Մասաչուսեթս նահանգում: Հայրը Ռուզվելտի առաջին օգնականներից էր, կառավարությունում՝ անվտանգության ծառայության պետը, վալյուտային և ծովային հանձնաժողովների ղեկավարը, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանը:
 

Գերազանց ավարտելով Հարվադի համալսարանը` նա աշխատանքի անցավ հոր մոտ՝ իբրև գործավար և ստացավ գործնական գիտելիքներ:


Հաղթելով 1947 թ.-ի Կոնգրեսի ընտրություններում, նա դարձավ ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 1952 թ.-ին՝ արդեն սենատոր էր: 1957 թվականին Ջոն Ֆիցջերալդ Քենեդին իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններում:

 
1960 թ.-ին Դեմոկրատական կուսակցության կողմից նա առաջադրվեց նախագահի թեկնածու և ձայների փոքր առավելությամբ ընտրություններում հաղթեց: Իր անձնական հատկանիշների շնորհիվ Քենեդին երկրում մեծ ժողովրդականություն էր վայելում:

 
Նա սպանվեց 1963 թվականի նոյեմբերի 22-ին:

Նույն շարքից