Քաղաքական Միջազգային 

Թուրք իսլամիստները Ստամբումում այրել են Չինաստանի դրոշը և ծեծել կորեացի զբոսաշրջիկներին

Թուրքիայում Չինաստանի հյուպատոսության առջև թուրք իսլամիստները բողոքի ակցի են կազմակերպել՝ ի նշան Չինաստանի Սինձյան-Ույղուրյան շրջանի բնակիչներին աջակցության, որոնք իսլամ են դանավում: Այս մասին հայտնում է newsru.co.il կայքը։

Ակցիայի մասնակիցները քննադատել են Չինաստանի իշխանություններին՝ նրանց մեղադրելով մուսուլմանների նկատմամբ կրոնական բնույթի հալածանքներ կիրառելու համար:

Թուրք իսլամիստները այրել են Չինաստանի դրոշներն և խուլիգանական հարձակում իրականացրել Ստամբուլում գտնվող չինական ռեստորանների վրա:

Նաև ծեծի են ենթարկել մի խումբ ասիական արտաքինով զբոսաշրջիկների վրա՝ կարծելով, թե նրանք չինացիներ են: Սակայն պարզվել է, որ ծեծի ենթարկվածները կորեացիներ են:

Նույն շարքից