Իտալիայի հարավում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ հայտնում է Reuters-ը:
Համաձայն ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 մագնիտուդ, մինչդեռ իտալացի մասնագետները պնդում են, որ ցնցումների ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կամպանիա ու Մոլիզե գյուղական վայրերի միջև՝ 14.5 կմ խորության վրա:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: