Վերջերս խիստ որոշակի ԶԼՄ-ներին տեղեկություն էր տրամադրվել, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը աչք է դրել Հերմինե Նաղդալյանի աթոռին:
Խեղճ Արփինեն այնքան է հուզվել ԵԽԽՎ-ում, որ անգամ նրա ոտքերն են թուլացել: Մենք չենք անդրադառնա այն կատակներին, որոնք այդ առիթով սկսեցին շրջանառվել հանրապետական պատգամավորների շրջանում՝ Արփինեի թուլացող ոտքերի մասին: Այդ կատակների մեծ մասը էթիկայի կանոններից դուրս են: Կարծում ենք՝ Արփինե Հովհաննիսյանն ինքը բոլոր հանրապետականներին կարող է դասեր տալ, թե երբ է ոտքերը թուլացնելու ճիշտ ժամանակը:
Ինչևէ, խնդիրն ունի ինտրիգային այլ կողմ: Բանն այն է, որ Արփինե Հովհաննիսյանին շատ քիչ ՀՀԿ-ականներ կան, ովքեր ընդունում են որպես յուրային: Հանրապետականներն Արփինեին ընկալում են որպես Նաիրա Զոհրաբյանին անմնացորդ նվիրված մարդ:
Մեր տեղեկություններով, իր կուսակից տիկին Նաղդալյանի դեմ «բոչկան» Արփինեի համար ապահովել է ոչ այլ ոք, քան խիստ ընդդիմադիր ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը Արփինե Հովհաննիսյանին ամեն կերպ ցանկանում է տեսնել ՀՀԿ վերին էշելոններում, որպեսզի սեփական հարցերը լուծի իրեն հլու հնազանդ Արփինեի միջոցով:
Կհաջողվի Նաիրա Զոհրաբյանին ԶԼՄ-ներում իր 2-3 ընկերուհիների միջոցով վատաբանել Նաղդալյանին և փառաբանել Արփինեին, կյանքը ցույց կտա: Առայժմ կարծես առանձնապես չի ստացվում: