Հասարակություն Տնտեսություն 

2013-ը լավագույն տարին էր զբոսաշրջության համար. ՄԱԿ

analitik.am

2013-ին զբոսաշրջային ուղևորություններ է կատարել առնվազն 1.1 մլրդ մարդ՝ չնայած աշխարհում մի շարք տարածաշրջանների տնտեսական անկայունությանը: Այսպիսով՝ անցյալ տարին ռեկորդային է դարձել զբոսաշրջային արդյունաբերության համար: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ՄԱԿ-ին:

Զբոսաշրջության աճ է գրանցվել հատկապես Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում: Այս տարածաշրջաններ են այցելել համապատասխանաբար 10 և 6 տոկոսով ավելի զբոսաշրջիկներ:

Ի դեպ, Եվրոպան մնացել է հիմնական զբոսաշրջային ուղղություններից մեկը, իսկ Չինաստանը երկրորդ տարին անընդմեջ մնում է զբոսաշրջիկների խոշոր աղբյուր:

Նույն շարքից